Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ավարտվել է Գագիկ Ծառուկյան – Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը

Ավարտվել է Գագիկ Ծառուկյան – Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը
14.02.2015 | 04:23

Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով, հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Այսօր ավելի վաղ Ծառուկյանը ԲՀԿ գլխավոր գրասենյակում հանդիպել էր ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանին և Լևոն Զուրաբյանին:

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ